Մատչելիության հղումներ

Վերստին բախումներ Արևելյան Ուկրաինայում


Ուկրաինացի զինծառայող Արևելյան Ուկրաինայում, արխիվ
Ուկրաինացի զինծառայող Արևելյան Ուկրաինայում, արխիվ

Արևելյան Ուկրաինայում վերջին 24 ժամերին ծավալված մարտերի ընթացքում մեկ ուկրաինացի զինծառայող զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել:

Ուկրաինայի Պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմնական բախումները ծավալվել են Դոնեցկի մարզի Կրասնոգորովկա քաղաքի մերձակայքում, որտեղ ռուսամետ անջատականները հրետակոծել են ուկրաինական բանակի դիրքերը:

Եվս մեկ ուկրաինացի զինծառայող վիրավորվել է Շիրոկինո քաղաքից ոչ հեռու, որտեղ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ստորաբաժանումները գրոհել են ուկրաինական բանակի դիրքերը:

Ուկրաինայի արևելքում 2014-ից սկիզբ առած զինված հակամարտության հետևանքով արդեն շուրջ 10 հազար մարդ է զոհվել:

Կիևը և Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են անջատականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ, ինչը Մոսկվան հերքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG