Մատչելիության հղումներ

Ամերիկյան Patriot հրթիռները կարող են տեղակայվել Էստոնիայի տարածքում


Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ
Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը չի բացառել, որ ամերիկյան Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են տեղակայվել Էստոնիայի տարածքում: Այս մասին կիրակի երեկոյան Էստոնիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է այդ երկրի վարչապետ Յուրի Ռատասը:

Էստոնական կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ մասին Փենսը հայտարարել է Տալլինում բանակցությունների ժամանակ:

Ըստ Ռատասի, սակայն, Patriot-ների տեղակայման հստակ ժամկետները բանակցությունների ընթացքում չեն նշվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG