Մատչելիության հղումներ

Նոր Ընտրական օրենսգրքի դեմ բողոքի ցույցեր Մոլդովայում


Մոլդովա - Հուլիսի 30-ի բողոքի ցույցը Քիշնևում
Մոլդովա - Հուլիսի 30-ի բողոքի ցույցը Քիշնևում

Մոլդովայում հարյուրավոր ցուցարարներ բողոքել են խորհրդարանի կողմից ընդունված նոր Ընտրական օրենսգրքի դեմ, որը, նրանց պնդմամբ, փոփոխվել է ի նպաստ երկրի երկու խոշորագույն քաղաքական ուժերի։

Հուլիսի 27-ից՝ փոփոխությունների ընդունումից հետո մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Մայրաքաղաք Քիշնևում, մասնավորապես, ցուցարարները բողոքում են, որ նոր օրենսգրքով իջեցվել է դաշինքների համար խորհրդարան անցնելու ընտրական շեմը։

Օրենքի այս փոփոխությունների քննադատները պնդում են, որ դրանք ավելի են բարդացնում պայմանները փոքր քաղաքական ուժերի համար, մինչդեռ մեծապես շահելու են երկու խոշորագույն ուժերը՝ իշխող արևմտամետ Ժողովրդավարական կուսակցությունը և ընդդիմադիր ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG