Ուկրաինայի արևելքում վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական բանակի մեկ զինծառայող է զոհվել, ևս ինը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նշելով, որ Դոնբասում ռուսամետ անջատականների կողմից հրադադարը խախտվել է 14 անգամ:
Ինքնահռչակ, այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են, որ ուկրաինական բանակը վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարը խախտել է 54 անգամ:
Ուկրաինայի արևելքում 2014-ից սկսավծ զինված հակամարտության արդյունքում 10 հազար մարդ է զոհվել:
Կիևը և Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են անջատականներին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ, ինչը Մոսկվան հերքում է: