Մատչելիության հղումներ

Հարձակում Գերմանիայում. կան զոհեր և վիրավորներ


Գերմանիայի հարավում գտնող Կոնստանզ քաղաքում հուլիսի 30-ի վաղ ժամերին տեղի ունեցած հարձակման արդյունքում երկու մարդ է զոհվել՝ ներառյալ հարձակվողը, մի քանիսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել դիսկո բարում, որտեղ հարձակվողը հրազենից կրակ է բացել:

Քաղաքի ոստիկանության մամուլի խոսնակը հարձակումը ահաբեկչություն չի որակել:

«Մենք դեռ հետաքննում ենք միջադեպը, բայց դրան նախորդած իրադարձությունները մեզ հանգեցնում են ահաբեկչությունը բացառելու եզրակացության», - ասել է ոստիկանության մամուլի խոսնակ Ֆրից Բեզինկոֆը:

Նա հայտնել է, որ հարձակվողը Իրաքի քաղաքացի էր, 34-ամյա տղամարդը երկար ժամանակ բնակվել էր Գերմանիայում, փախստականի կարգավիճակ չի հայցել: Նա մահացու վիրավորվել է ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում: Նա դուրս էր եկել շենքից, բայց ոստիկանությունը շրջափակել էր փախուստի ճանապարհները:

Երկու օր առաջ՝ հուլիսի 28-ին, դանակով զինված միգրանտը Համբուրգ քաղաքում հարձակում էր գործել, որի արդյունքում մեկ մարդ էր զոհվել ևս վեցը՝ վիրավորվել: Այս միջադեպի հետ կապված իշխանությունները հայտնել են, որ հարձակվողը ծայրահեղականության դրսևորումներ էր ցուցաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG