Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին պատմել է Պորոշենկոյի առաջարկների և սպառնալիքների մասին


Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ZIK հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունը տեղադրել է Ֆեյսբուքի իր էջում: Նա պատմում է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ վերջին անգամ հանդիպել է անցած մայիսին Մալթայում կայացած ԵԺԿ-ի համագումարի շրջանակներում:

«Խոսակցությունը շարունակվել է երկու ժամ․ հնչեցին սպառնալիքներ, նախագահին չքննադատելու, քաղաքական գործունեությունը և ակտիվությունը դադարեցնելու կոչեր, և խոստում, որ դրանք կատարելու դեպքում երկու տարի անց խորհրդարանում խմբակցություն կունենայի ու մեջբերում եմ՝ «անկյուն ուկրաինական քաղաքական կյանքում»: Բոլոր սպառնալիքներին ես արձագանքում էի ժպիտով և հրաժարվեցի կատարել այդ պահանջները», - ասել է Միխեիլ Սաակաշվիլին:

Հուլիսի 26-ին հայտի դարձավ, որ Պետրո Պորոշենկոն Վրաստանի նախկին նախագահին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG