Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է վիրավորվել


Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հատվածում երեկ պայմանագրային զինծառայող է վիրավորվել ադրբեջանական զինուժի կրակոցից: Այս մասին «Ազատությանն» ասաց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը՝ հավելելով, որ 41-ամյա Արթուր Մայրանյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Բերդի հիվանդանոցի տնօրեն Արմեն Մարդանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ զինվորին իրենք առաջնային բուժօգնություն են ցուցաբերել և վիրահատել։ Վիրաբույժ Մարդանյանն ասաց, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես որոշվել է նրան տեղափոխել Երևան՝ հոսպիտալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG