Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդի պնդմամբ, իր հրթիռներն արդեն կարող ենԱՄՆ-ի տարածք


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Յոնգ Ունն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ողջ տարածքն այսուհետև հասանելի է իր նոր միջմայրցամաքային հրթիռների համար: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «ձեռք առնել բոլոր միջոցները» Ամերիկան պաշտպանելու համար:

Քիմ Յոնգ Ունը վերոհիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ Փհենյանը միջմայրցամաքային հրթիռի հերթական փորձարկումն է իրականացրել: Քիմը պնդել է, որ հրթիռի փորձարկումը «կատարելապես հաջողվել է» և հայտարարել է, որ դա մեծ առաջընթաց է Միացյալ Նահանգներին միջուկային հարված հասցնելու կարողություններ զարգացնելու ճանապարհին:

ԱՄՆ նախագահը նախօրեին իրականացված միջուկային փորձարկումը «չմտածված և վտանգավոր» քայլ է որակել և զգուշացրել է, որ Փհենյանի գործողությունները կարող են վատ հետևանքների հանգեցնել:

«Հյուսիսային Կորեան սպառնում է ողջ աշխարհին, այդ զենքերը և փորձարկումները էլ ավելի են մեկուսացնում այդ երկիրը, թուլացնում տնտեսությունը և զրկանքների մատնում իր ժողովրդին», - հայտարարել է Թրամփը: - «Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը Ամերիկյան մայրցամաքի անվտանգությունն ապահովելու, իր դաշնակիցներին և ողջ տարածաշրջանը պաշտպանելու համար», - հավելել է ԱՄՆ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG