Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը այսօր հայտնել է, որ 7 մարդու են ձերբակալել, որոնք կասկածվում են Սանկտ Պետերբուրգի տրանսպորտում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների անունները չեն բացահայտվում, սակայն նշվում է, որ նրանք ծագումով Կենտրոնական Ասիայի երկրներից են:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի մի շարք կայարաններում անվտանգության ուժեղացված հսկողություն է սահմանվել: Ստուգումների պատճառով ուղևորների երկար հերթեր են գոյացել:
Անցած ապրիլին, հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում 15 մարդ է զոհվել: Այդ գործողությունից հետո իրավապահները հայտնել էին տասնյակ կասկածյալների ձերբակալությունների մասին: Ըստ հետաքննության՝ հարձակման կազմակերպիչները Աքրամ և Աբրոր Ազիմով եղբայրներն են: Վերջիններս պնդել են, որ մինչ պաշտոնական ձերբակալությունը իրենց խոշտանգումների են ենթարկել Անվտանգության դաշնային ծառայության գաղտնի բանտում: