Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանատունը կզրկվի պահեստներն օգտագործելու հնարավորությունից, Մոսկվան պատասխան քայլերի է դիմում


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից կասեցնում է ԱՄՆ դեսպանության կողմից Մոսկվայում և մերձմոսկովյան Սերեբրենի բոր տարածքում առկա պահեստների օգտագործման իրավունքը: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան РИА Новости գործակալությունը:

Երեկ Միացյալ Նահանգների Սենատը ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի առարկություններին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոստմանը, որ նախագծի ընդունվելու պարագայում Մոսկվան ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG