«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց փաստաբան Նինա Կարապետյանցի նկատմամբ և կարգապահական վարույթ հարուցելու համար դիմեց Փաստաբանների պալատ։
Հիշեցնենք` Նինա Կարապետյանցն այսօր հրաժարվել էր կատարել պայուսակի պարունակությունը ցույց տալու կարգադրիչների պահանջը՝ դա որակելով խուզարկություն։ Կարգադրիչներն էլ արգելել էին նրան մտնել նիստերի դահլիճ և «կարգադրիչի օրինական պահանջին չենթարկվելու մասին» արձանագրություն ներկայացրել նախագահող դատավորին։