Այսօր շարունակվում է 2015 թվականի աշնանը Երևանում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։
2015-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարեց խմբավորման 9 անդամների վնասազերծման մասին՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ամբաստանյալի կարգավիճակում գտնվող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր այս խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:
Տվյալ գործով անցնում է նաև պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նա մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, նաև իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ: Նախկն փոխնախարարին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:
Մանրամասներն՝ ավելի ուշ