Մատչելիության հղումներ

Մոսկվան առայժմ զուսպ է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին արձագանքելու հարցում


Ֆինլանդիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սավոնլիննայում ասուլիսի ժամանակ, 27-ը հուլիսի, 2017թ․
Ֆինլանդիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սավոնլիննայում ասուլիսի ժամանակ, 27-ը հուլիսի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Մոսկվան առայժմ զուսպ կարձագանքի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցներին, սակայն, նրա խոսքով, «հնարավոր չէ անվերջ հանդուրժել ինչ-որ բռի վերաբերմունք մեր երկրի նկատմամբ»:

Խոսելով Ֆինլանդիայում, ուր երեկ նա ժամանել էր պաշտոնական այցով, Պուտինը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների օրինագիծը գնահատել է որպես Վաշինգտոնի փորձ՝ «հատուկ ցինիզմով» օգտագործելու աշխարհաքաղաքական առավելությունները տնտեսական մրցակցությունում:

Պուտինն ասել է, որ պատասխան միջոցների Մոսկվան կդիմի օրենքի վերջնական տարբերակը ընդունվելուց հետո:

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը հավանություն են տվել օրինագծին, որով Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվելու և սահմանափակվելու են դրանք վերացնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները: Նախագիծն այժմ պետք է փոխանցվի Սպիտակ տուն, և ԱՄՆ նախագահը կա՛մ կստորագրի ու օրենքի ուժ կտա դրան, կա՛մ կարգելափակի այն վետոյի իր իրավունքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG