Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ-ում անցկացվել են համաբանակային շտաբային զորավարժություններ


ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ
ԼՂ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյան, արխիվ

Հուլիսի 25-27-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում անցկացվել են համաբանակային շտաբային զորավարժություններ, որոնց մասնակցել են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ տարվա պատրաստության պլանով նախատեսված զորավարժությունների նպատակն էր կատարելագործել բանակի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների տեսական ու գործնական ունակությունները, նրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը:

Զորավարժությունների ընթացքին հետևել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն ՄՆացականյանն ու բանակի հրամանատարի տեղակալները: Մնացականյանը մասնավորապես ուշադրություն է դարձրել բոլոր օղակի ղեկավար մարմինների մարտավարամասնագիտական կարողություններին, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակություններին, վարվող փաստաթղթերի ճշգրտությանը և տեղ գտած թերացումների վերացման նպատակով տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG