Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը այցելում է Վրաստան


Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր հայտնել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը այցելելու է Վրաստան:

Վրաստանի վարչապետն ասել է, որ Մայք Փենսի այցելությունը Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության նշանակալից ապացույց է:

«Կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում մենք շատ սերտ հարաբերություններ հաստատեցինք ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, ինչը շատ կարևոր է մեր ռազմավարական գործընկերության համար»,-«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ ասել է Կվիրիկաշվիլին:

СОВА կայքը գրել է, որ հուլիսի 30-ից Վրաստանում մեկնարկնելու է ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները և ակնկալվում է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը ներկա կգտնվի զորավարժությունների բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG