Մատչելիության հղումներ

Ինտերնետային ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրվող ռուսաստանցին ձերբակալվել է Հունաստանում


Հունաստան - Ոստիկանները դատարան են ուղեկցում Ալեքսանդր Վիննիկին, Սալոնիկ, 26-ը հուլիսի, 2017թ․
Հունաստան - Ոստիկանները դատարան են ուղեկցում Ալեքսանդր Վիննիկին, Սալոնիկ, 26-ը հուլիսի, 2017թ․

Հունաստանի ոստիկանությունը հայտնել է, որ Սալոնիկ քաղաքի մոտ ձերբակալվել է ռուսաստանցի Ալեքսանդր Վիննիկը, ով մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, մասնավորապես՝ 4 միլիարդ դոլար «լվանալու» մեջ:

Ֆինանսական մեքենայությունները կատարվել են բիթքոյն ինտերնետային արժույթի միջոցով: Բիթքոյնը վիրտուալ արժույթ է, որն օգտագործվում է ապրանքների կամ ծառայությունների դիմաց ինտերնետային վճարման համակարգում: Այն նաև կարող է փոխարկվել այլ արտարժույթի:

38-ամյա Վիննիկը բիթքոյնի փոխանակման BTC կոչվող ծառայություն ունի: Ըստ ոստիկանության՝ 2011-ից նա ինտերնետում ֆինանսական հանցագործություններ է կատարել:

Ռուսաստանցու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հուլիսի 26-ին հայտնել է, որ Վիննիկի դեմ Միացյալ Նահանգներում մեղադրանքներ էին առաջադրվել «փողերի լվացման» հոդվածներով: Կալիֆորնիայի դատարանը անցած հունվարին նրան ձերբակալելու սանկցիա էր տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG