Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում ՔԿ-ն քննել է կոռուպցիայի 332 քրգործ, դատարան ուղարկել 33-ը


Քրեական դատավարության օրենսգրքով Հայաստանի քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 332 քրեական գործ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, այդ գործերից 62-ը վերաբերել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 54-ը՝ 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը, 49-ը՝ 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 47-ը՝ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, 40-ը՝ 314-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական կեղծիքին, 15-ը՝ 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն, 12-ը՝ 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն, 8-ը՝ 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն, 7-ը՝ 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, և այլն:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ՝ 67 անձի վերաբերյալ, որոնցից 15-ը՝ 44 անձի վերաբերյալ, քննվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG