Մատչելիության հղումներ

Իսրայելը պատրաստ է բոլորին զենք վաճառել, այդ թվում՝ Հայաստանին. Շավարշ Քոչարյան


Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է, հրապարակային էլ հնչել է՝ իրենք պատրաստ են բոլորին զենք վաճառել, այդ թվում՝ նաև Հայաստանին, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։

Խոսելով Իսրայել-Հայաստան ռազմական համագործակցությունից՝ փոխարտգործնախարարն ասաց, որ Հայաստանը այս ոլորտում ունի իր ձևաչափը՝ դա ՀԱՊԿ-ն է և որոշ ծրագրերի շրջանակներում նաև ՆԱՏՕ-ն։

Հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է զենք գնել Իսրայելից, Քոչարյանը պատասխանեց. - «Դա արդեն ինձ չի ուղղված»։

Հիշեցնենք՝ եռօրյա պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Նա Հայաստանում է՝ «ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի ու Իսրայելի միջև»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG