Մատչելիության հղումներ

2011-ից տնային կալանքի տակ գտնվող Միր Հոսեյն Մուսավին վատառողջ է


2009-ի ընտրություններում Իրանի նախագահի թեկնածու Միր Հոսեյն Մուսավին Թեհրանում ասուլիսի ժամանակ, արխիվ
2009-ի ընտրություններում Իրանի նախագահի թեկնածու Միր Հոսեյն Մուսավին Թեհրանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Իրանի ընդդիմության առաջնորդներից 75-ամյա Միր Հոսեյն Մուսավին, ով 2011 թվականից տնային կալանքի տակ է, վատառողջ է: Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընտանիքին: Ըստ այդմ՝ կալանավորի արյան ճնշումն անկանոն է, Մուսավին չի կարողանում քայլել առանց օգնության:

Նկատենք, որ օրեր առաջ էլ հիվանդանոց է տեղափոխվել մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ Մեհդի Քարուբին, ով ևս արդեն 6 տարի տնային կալանքի տակ է:

Այս ընդդիմադիր գործիչները վիճարկել են 2009 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և բարձրաձայնել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին: Իրավապաշտպան կազմակերպությունները հորդորել են երկրի իշխանություններին ազատ արձակել նրանց: Թեպետ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել էր դա անել, սակայն առայսօր չի կատարել խոստումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG