Մատչելիության հղումներ

Թիլերսոնը հերքում է իր առաջիկա պաշտոնաթողության մասին լուրերը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքում է լուրերը, թե պատրաստվում է լքել պաշտոնը: «Ես ոչ մի տեղ էլ չեմ գնում», - ասել է նա՝ հակադարձելով խոսակցություններին այն մասին, թե իբր հիասթափված է նախագահ Դոնալդ Թրամփից և Սպիտակ տան այլ ներկայացուցիչներից:

«Ես կմնամ իմ պաշտոնում այնքան ժամանակ, որքան նախագահը դա ինձ թույլ կտա», - հայտարարել է Թիլերսոնը:

Իսկ հարցին, թե ինչպիսի հարաբերությունների մեջ է Թրամփի հետ, նա կարճ պատասխան է տվել՝ «լավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG