Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նախկին նախարար Ուլյուկաևի գործը ուղարկվել է դատարան


Ալեքսեյ Ուլյուկաև, արխիվ
Ալեքսեյ Ուլյուկաև, արխիվ

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել երկրի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործը:

Ուլյուկաևը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու հոդվածով: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել էր նրան տնային կալանքից ազատելու խնդրանքը: Նախկին նախարարին արգելված է լքել տունը, հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, միակ շփումը ընտանիքի անդամների հետ է:

Ալեքսեյ Ուլյուկաևը տնային կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերից: Ըստ քննչական մարմնի՝ «Ռոսնեֆտ»-ը 2 միլիոն դոլար է տվել նախարարին դրական գնահատական ստանալու համար, որն էլ թույլ կտար գնել «Բաշնեֆտ»-ը։

Ուլյուկաևը, հիշեցնենք, ձերբակալվել է պաշտոնավարման ժամանակ: 1950-ականներից ի վեր խորհրդային և հետխորհրդային Ռուսաստանում այս մասշտաբի բարձրաստիճան չինովնիկ չէր ձերբակալվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG