Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագծի շուրջ


Սենատոր Բոբ Քորքեր, արխիվ
Սենատոր Բոբ Քորքեր, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական առաջնորդները երեկ ուշ երեկոյան վերջնական համաձայնության են եկել օրինագծի շուրջ, համաձայն որի՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են կիրառվելու և սահմանափակվելու են դրանք վերացնելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները:

Հիշեցնենք, որ օրինագիծը հուլիսի 25-ին արժանացել է Ներկայացուցիչների պալատի հավանությանը:

«Ուրախ եմ հայտնել, որ մենք համաձայնության ենք եկել այս հարցի շուրջ և կարող ենք արդեն փաստաթուղթն ուղարկել նախագահին», - ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերը:

Նախագիծը ներառում է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ: Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները, հիշեցնենք, սահմանվում են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուս հաքերների ջանքերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG