Մատչելիության հղումներ

ՌԴ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները խստորեն քննադատել են նոր պատժամիջոցների ԱՄՆ Կոնգրեսի օրինագիծը


Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով Ռուսաստանի արտգործնախարարությունում համարվում է ԱՄՆ-ի հետ կապերի գլխավոր պաշտոնյան, այսօր ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ընդլայնող օրինագիծը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները կարգավորելու հեռանկարները ոչնչացնող քայլ է: «Մենք բազմիցս ասել ենք, որ նման գործողությունները անարձագանք չեն մնա», - ասել է նա:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդիրները լրացուցիչ վնաս են հասցնում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին: Կոսաչևը ԱՄՆ-ի համար «ցավոտ» արձագանքի կոչ է արել:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին, որոնք վերաբերում են տնտեսության առանցքային ճյուղերին՝ նավթագազայինից մինչև բանկային: Օրինագիծը նաև ԱՄՆ-ի նախագահին զրկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու իրավունքից, քանի դեռ նա չի ստացել Կոնգրեսի հավանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG