Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը քաղաքացիներին հորդորում է շփման գծում պարեկություն չանել


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիական ակտիվիստներին հորդորել է պարեկություն չանել շփման գծում, որը Վրաստանի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքները բաժանում է Ռուսաստանի աջակցությունը վայելող Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներից:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հուլիսի 25-ին հանդիպել են «Ուժը միասնության մեջ է» շարժման ակտիվիստներին և խորհուրդ տվել հետ կանգնել շփման գծում քաղաքացիական անձանց պարեկային հերթապահություն սահմանելու պլաններից՝ խուսափելու համար անկանխատեսելի հետևանքներից:

Նախարարության պաշտոնյաներն ասել են, որ Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը և ներքին գործերի նախարարության աշխատակիցները անհրաժեշտ պարեկություն են իրականացում, իսկ չթույլատրված հերթապահությունը կդիտարկվի որպես անօրինական գործողություն:

Ավելի վաղ «Ուժը միասնության մեջ է» շարժումը հայտարարել էր շփման գծում պարեկություն սահմանելու մասին՝ պաշտպանելու համար տեղացի բնակիչներին:

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG