Մատչելիության հղումներ

Դատավորը սանկցիա կիրառեց և Եղնուկյանին 10 ժամով հեռացրեց դատական նիստից


Կարո Եղնուկյանը դատարանում, արխիվ

«Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստի ժամանակ դատարանը 10 ժամով դահլիճից հեռացրեց գործով անցնող Կարո Եղնուկյանին։

Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ Կորո Եղնուկյանը դատարանի դահլիճ է մտել ջրի շշով։ Գաբրիելյանը պահանջեց շիշը հանձնել ոստիկաններին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանները ջրով բաժակ կփոխանցեն։ Եղնուկյանն ասաց, որ դա թորած ջուր է, և հրաժարվեց կատարել դատավորի պահանջը։ Արտուշ Գաբրիելյանը «դատավորի օրինական պահանջին չենթարկվելու համար» սանկցիա կիրառեց Եղնուկյանի նկատմամբ և նրան 10 ժամով հեռացրեց դատական նիստերի դահլիճից։

Նշենք, որ Եղնուկյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG