Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՔԿՀ-ներ


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները երեկ այցելել են արդարադատության նախարարության «Նուբարաշեն»,«Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ:

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ, ծանոթացել են նրանց առողջական վիճակին, հերթական անգամ ուսումնասիրել անազատության մեջ պահվող նշյալ բոլոր անձանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն կներկայացվի գրավոր ընթացակարգի շրջանակներում, ասված է հաղորդագրությունում:

Վերոհիշյալ անձինք անազատության մեջ են գտնվում հանրային մեծ հնչեղություն ստացած տարբեր գործերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG