Մատչելիության հղումներ

Ռիգայում ձերբակալված ռուսաստանցու թռչող սարքը սխալմամբ անցել էր ՊՆ-ի շենքի վրայով


Լատվիա - Տեսարան մայրաքաղաք Ռիգայից, արխիվ
Լատվիա - Տեսարան մայրաքաղաք Ռիգայից, արխիվ

Ռիգայում ռուսաստանցի է ձերբակալվել, որի անօդաչու թռչող սարքը անցել էր Լատվիայի պաշտպանության նախարարության շենքի վրայով: Նախարարության հուլիսի 25-ի հաղորդագրությունում նշված է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Լատվիայում վերջերս ուժի մեջ մտած օրենքը արգելում է անօդաչու սարքերի չթույլատրված թռիչքները ՆԱՏՕ-ի անդամ այդ պետության պաշտպանության գերատեսչության շենքերի վրայով:

Լատվիայի պաշտոնյաները հայտնել են, որ ձերբակալված ռուսաստանցին, ում անունը չի նշվում, ավելի ուշ ազատ է արձակվել: Նա պարզաբանել է, որ մտադիր էր լուսանկարել հարևանությամբ գտնվող արվեստի թանգարանը և չի իմացել, որ իր դրոնը թռչում է պաշտպանության նախարարության շենքի վրայով:

Ռուսաստանի և մերձբալթյան երեք երկրների միջև լարվածությունը ավելի է սրվել 2014-ի մայիսից, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG