Մատչելիության հղումներ

Ղազախստանի այբուբենը Կիրիլյանից փոխվում է լատինատառի


Ղազախստանը մինչև 2017-ի վերջը փոխելու է այբուբենը՝ սլավոնական Կիրիլյանի հիման վրա գրերից անցնելով լատինատառի: Կրթության և գիտության նախարար Էրլան Սագադիևը այսօր ասել է, որ ապրիլից ձևավորված հանձնաժողովը աշխատում է լատինատառ այբուբենի ավելի հարմար տարբերակ ստեղծելու վրա:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրամանագրով՝ մինչև 2025 թվականը երկրում բոլոր հրապարակումները, փաստաթղթերը, փողոցների երթևեկության նշանների գրությունները պետք է Կիրիլյան այբուբենից փոխվեն լատինատառի: Այս շարժումը դիտարկվում է որպես Ղազախստանի լեզուն, մշակույթը Ռուսաստանից տարանջատելու ջանքեր:

1929 թվականին խորհրդային իշխանությունները Կենտրոնական Ասիայի երկրներում արաբերենի վրա հիմնված այբուբենը փոխել էին լատինատառի, իսկ 1940-ից՝ Կիրիլյանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG