Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, թե բացահայտել է միջազգային հաքերական խմբավորում, որն ապօրինի ճանապարհով 3․7 միլիոն մանաթ (2 միլիոն դոլար) է յուրացրել բանկային համակարգից:
Գերատեսչությունը նշում է, որ խումբը գործել է երկրի սահմաններից դուրս և հաքերային գործողություններ է իրականացրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև այլ երկրներում:
Այսօր հրապարակած հաղորդագրությունում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ հանցավոր խմբավորման ենթադրյալ անդամներից մեկը օտարերկրյա քաղաքացի Դանիլա Կոնստանտինովիչ Դորինն է, ով ձերբակալվել է Բարսելոնայում և Ադրբեջանին արտահանձնվել հուլիսի 23-ին: