Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմական ոստիկանությունը վերահսկիչ և դիտորդական կետեր է տեղադրում Սիրիայում


Սիրիա - Ռուսաստանի ռազմական ոստիկանության զինծառայողները Սիրիայում, արխիվ
Սիրիա - Ռուսաստանի ռազմական ոստիկանության զինծառայողները Սիրիայում, արխիվ

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը սկսել է իր աշխատանքը Սիրիայի Արևելյան Գութայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսաստանցի զինվորականները տեղադրել են երկու վերահսկիչ և չորս դիտորդական կետեր: Ռուսական ռազմական գերատեսչության կարծիքով՝ այդ քայլերը կօգնեն պահպանել հրադադարի ռեժիմը, տեղ հասցնել մարդասիրական բեռները և նպաստել փախստականների վերադառնալուն:

Հուլիսի 9-ին Սիրիայի հարավային մի շարք շրջաններում ուժի մեջ է մտել հրադադարը, որի մասին ավելի վաղ պայմանավորվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Հորդանանը: Հուլիսի 22-ին ռուսաստանցի զինվորականները և սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն էլ հրադադարի պահպանման կարգի շուրջ են պայմանավորվել՝ մասնավորապես Արևելյան Գութայում:

Սիրիայում չորս գոտիներում լարվածությունը թուլացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի սկզբներին Աստանայում բանակցությունների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG