Մատչելիության հղումներ

Աթամբաև․ «Այլ պետություններ ներկայացուցիչներ» Ղրղըզստանին սպառնում էին ԱՄՆ ռազմաբազայի պատճառով


Ղրղըզստան - Ամերիկյան ռազմատրանսպորտային օդանավ «Մանաս» ռազմաբազայում, մարտ, 2014թ․

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ այլ պետությունների ներկայացուցիչներ իր երկրին սպառնում էին ԱՄՆ-ի ռազմաբազայի պատճառով, որը Ղրղըզստանի տարածքում էր շուրջ 13 տարի: Աթամբաևը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ հենց այդ պատճառով է 2014 թվականին հետամուտ եղել և հասել բազայի փակմանը:

Ռուսաստանի գլխավորած տնտեսական և ռազմական դաշինքներին անդամակցող Ղրղըզստանի առաջնորդը, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը:

«Որոշ երկրներ բացահայտ հայտարարում էին, թե անհրաժեշտության դեպքում հրթիռներ բաց կթողնեն ամերիկյան օդանավերի ուղղությամբ: Նրանք ասում էին՝ «ձերոնք են տուժելու», - պատմել է նախագահ Աթամբաևը:

ԱՄՆ ռազմական ավիաբազան Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի միջազգային «Մանաս» օդանավակայանում տեղակայվել էր 2001 թվականին․ նպատակը այն ժամանակ Աֆղանստանում թալիբների դեմ պատերազմող ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերին աջակցելն էր:

Ղրղըզստանը օդանավակայանի մի մասի վարձակալության համար տարեկան 65 միլիոն դոլար էր ստանում: Ավիաբազան փակելու անհաջող փորձեր էր արել նաև երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG