Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը դադարեցրեց Սիրիայում ապստամբ զինյալների աջակցության ծրագիրը


Ապստամբ զինյալներ Սիրիայում, արխիվ
Ապստամբ զինյալներ Սիրիայում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է Սիրիայում Բաշար Ասադի դեմ պատերազմող ապստամբ զինյալների աջակցության ծրագիրը, քանի որ այն «վտանգավոր էր, լայնածավալ և ծախսատար»:

Այս մասին Սպիտակ տան ղեկավարը ասել է գեներալ Թոնի Թոմասի հայտարարությունից մի քանի օր անց: ԱՄՆ հատուկ գործողությունների ղեկավարը հաստատել էր, որ քառամյա գործողությունն ավարտվել է, սակայն հերքել էր, թե այդ որոշումը կայացվել է «Ասադին աջակցող Ռուսաստանին հանգստացնելու նպատակով»:

ԱՄՆ նախագահը հուլիսի 24-ին թվիթերյան գրառմամբ պնդել է նաև, որ կեղծ է The Washington Post-ի հոդվածը, որում ասվում էր, թե Մոսկվայի հետ համագործակցությունը դարձել է Սիրիայում Թրամփի ռազմավարության բանալին:

Այս ամիս ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են թուլացնել լարվածությունը Սիրիայի հարավում:

Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման գաղտնի ծրագրին հավանություն էր տվել 2013 թվականին, երբ ընդդիմադիր խմբավորումները արտաքին աջակցություն էին փնտրում Սիրիայի նախագահի դեմ պայքարելու համար: Այդ ծրագրի շրջանակում հազարավոր զինյալներ վարժեցվել և զինվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG