Մատչելիության հղումներ

Թրամփի փեսան հերքում է իր որևէ կապ օտար կառավարության հետ


ԱՄՆ - Ջարեդ Քուշները Սպիտակ տան դիմաց ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 24-ը հուլիսի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի և իշխանության փոխանցման ընթացքում կապ չի ունեցել որևէ օտար կառավարության հետ։

Նա այս մեկնաբանություններն արել է երեկ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հետ հանդիպումից հետո, որը Կոնգրեսի այլ հանձնաժողովների հետ ուսումնասիրում է Թրամփի շրջապատի և ռուս պաշտոնյաների հնարավոր կապերն ու ԱՄՆ նախագահական ընտություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները։

Քուշները, ով նաև նախագահ Թրամփի ավագ խորհրդականն է, ասել է, որ որևէ նման կապ չի ունեցել և չգիտի իրենց ընտրարշավի թիմից որևէ մեկին, ով այդպիսի կապեր ունեցած լիներ։

Սենատում հանդիպումից առաջ Քուշները գրավոր հայտարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ նախագահական ընտրարշավի և իշխանության փոխանցման փուլում ընդամենը չորս անգամ է շփում ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG