Մատչելիության հղումներ

«Նորմանդական խումբը» կոչ է արել անհապաղ վերջ տալ զինադադարի խախտումներին Արևելյան Ուկրաինայում


Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքով ավերված տներ Դոնբասում, հուլիս, 2017թ․
Ուկրաինա - Մարտական գործողությունների հետևանքով ավերված տներ Դոնբասում, հուլիս, 2017թ․

Գերմանիան երեկ հայտարարել է, որ «Նորմանդական խումբը» կոչ է արել անհապաղ վերջ տալ զինադադարի խախտումներին Արևելյան Ուկրաինայում, որտեղ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները պատերազմում են ուկրաինական զինված ուժերի դեմ։

Չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների երկու ժամ տևած հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրությունում նշված է, որ հակամարտող կողմերի միմյանցից հեռացումն ու ծանր զինտեխնիկայի դուրսբերումը առաջնային է։

2015 թվականի խաղաղության ծրագրով, որն ավելի հայտնի է որպես Մինսկի համաձայնագիր, առայժմ չի հաջողվում դադարեցնել բախումները Արևելյան Ուկրաինայում, որոնց հետևանքով 2014-ի ապրիլից ի վեր 10 հազարից ավելի մարդ է զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG