Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ ադրբեջանական կողմից Չինարին գնդակոծելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերով. ՔԿ


Չինարի գյուղ, արխիվային լուսանկար
Չինարի գյուղ, արխիվային լուսանկար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական կողմից 2017-ի հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Ըստ հաղորդագրության, հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին։

Մասնավորապես՝ կրակոցներ են արձակվել Չինարի գյուղի գերեզմանատանը գտնվող անչափահասի՝ 2000 թվականին ծնված բնակչի ուղղությամբ, ով հակառակորդի գնդակներից պաշտպանվելու համար թաքնվել է քարի հետևում և շուրջ 2 ժամ մնացել այնտեղ:

Կոմիտեն նշում է, որ տևական ժամանակ գնդակոծության է ենթարկվել գյուղը, որի հետևանքով ոչնչացվել և վնասվել են գյուղի մանկապարտեզը, գյուղացիների տները, գույքը, խոտի հակերը։ Նախնական տվյալներով՝ պատճառված վնասը կազմում է ավելի քան 12 մլն դրամ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վնասված, ոչնչացված գույքի սեփականատերերը ճանաչվել են տուժող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG