Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան փաստով քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի մահվան հանգամանքները:

Հիշեցնենք, պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է երեկ ժամը 6:30-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում:

Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG