Իրանը և Իրաքը համաձայնագիր են ստորագրել ռազմական և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, որը, ամենայն հավանականությամբ, նոր մտահոգություններ կառաջացնի Միացյալ Նահանգների մոտ։
Իրանի լրատվական գործակալությունները հաղորդում են, որ երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից կիրակի օրը ստորագրված փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է սահմանային անվտանգությանը, տեխնիկական և ռազմական աջակցությանը։
Իրաքում Սադամ Հուսեյնի իշխանության օրոք՝ 1980-1988 թվականներին երկու երկրները արյունալի պատերազմի մեջ էին: 2003 թվականին Հուսեյնի հեռացումից ի վեր Իրանի և Իրաքի հարաբերությունները բարելավվել են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գլխավոր քննադատներից է, նրա վարչակազմը Թեհրանին մեղադրում է Սիրիայում, Իրաքում, Եմենում և Լիբանանում ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ։