Մատչելիության հղումներ

Շարունակվում է Էրդողանի այցը Պարսից ծոցի պետություններ


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 23-ը հուլիսի, 2017թ․

Շարունակվում է Թուրքիայի նախագահի այցը Պարսից ծոցի պետություններ: Կիրակի երեկոյան Ռեջեփ Էրդողանը ժամանել է Քուվեյթ, որտեղ բանակցություններ է անցկացրել էմիր Ալ Սաբահի հետ:

Էրդողանը Քուվեյթ է ժամանել Սաուդյան Արաբիայից, որտեղ բանակցություններ էր անցկացնում թագավոր Սալմանի հետ:

Էրդողանի երկօրյա շրջագայության հիմնական օրակարգային թեման Կատարի շուրջ ծագած դիվանագիտական ճգնաժամի հանգուցալուծումն է: Այսօր օրվա երկրորդ կեսին արդեն Էրդողանը կժամանի Կատարի մայրաքաղաք Դոհա:

«Որևէ մեկը չի ցանկանում,որ այս ճգնաժամը ձգձգվի», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Պարսից ծոցի պետությունները Կատարի հետ կապերը խզել են հունիսի սկզբին` մեղադրելով պաշտոնական Դոհային իսլամիստ ծայրահեղականներին ֆինանսավորելու և Իրանի հետ սերտ հարաբերություններ զարգացնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG