Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր գործողություններով վտանգում է այդ երկրի` Գերմանիայի հետ դարերի ընթացքում ձևավորված կապերը: Գերմանական Bild օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շյոյբլեն:
Նրա խոսքով` «Թուրքիան և Գերմանիան բավական սերտ կապեր ունեն, սակայն չենք կարող թույլ տալ, որ մեզ շանտաժի ենթարկեն»:
Հիշեցնենք՝ թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին, երբ Ստամբուլի ոստիկանությունը հուլիսի 5-ին ձերբակալեց մի խումբ իրավապաշտպանների, որոնց թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները: