Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփի փեսան այսօր ցուցմունքներ կտա Սենատում


Դոնալդ Թրամփ և Ջարեդ Քուշներ, արխիվ
Դոնալդ Թրամփ և Ջարեդ Քուշներ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդականն ու փեսան` Ջարեդ Քուշները, այսօր ցուցմունքներով հանդես կգա Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում:

Երկուշաբթի երեկոյան նախատեսված դռնփակ լսումների ընթացքում Թրամփի փեսան կպատասխանի սենատորների հարցերին, որոնք վերաբերելու են Թրամփի մերձավոր շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների միջև նախընտրական շրջանում եղած կապերին:

Վաղն արդեն Քուշները կմասնակցի Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը կազմակերպված դռնփակ լսումներին, որոնք ևս նվիրված են լինելու Թրամփի նախընտրական շտաբի և ռուսաստանյան ազդեցիկ շրջանակների շփումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG