Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ։
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Նալբանդյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին:
Հայաստանի արտգործնախարարն ու Ղարաբաղի նախագահը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ:
Նալբանդյանն այսօր նաև ներկա է գտնվել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։