Մատչելիության հղումներ

Կոնգրեսի անդամները համաձայնության են գալիս Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման շուրջ


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Ամերիկյան Սենատի և Ներկայացուցիչների տան անդամները շաբաթ օրը վերջնական համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ:

Պատժամիջոցների հերթական չափաբաժինը սահմանվում է Ղրիմում ռուսական ագրեսիային, ինչպես նաև ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսական կողմի միջամտությանն ի պատասխան:

Պատժամիջոցների հիմնական թիրախը մարդու իրավունքների խախտումների մեջ կասկածվող ռուսաստանցի պաշտոնյաներն են, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք զենք են մատակարարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG