Մատչելիության հղումներ

Հուլիսի 16-ից 22-ը շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել․ ԼՂ ՊՆ


Հայ զինվորը՝ շփման գծում, արխիվ

Հուլիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել: Այս մասին տեղեկացնում է Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG