Ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայան, որը 2016-ի ամռանը Նյու-Յորքում հանդիպել էր Դոնալդ Թրամփ կրտսերին, կապեր ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ:
Այս մասին տեղեկացնում են Reuters և AP գործակալությունները` պնդելով, որ Վեսելնիցկայան 2005-ից 2013 թվականներին որպես իրավաբան ներկայացրել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ստորաբաժանումներից մեկի շահերը անշարժ գույքի տնօրինման շուրջ ծագած դատական մի վեճի ընթացքում:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին անցյալ տարվա նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հանդիպել էր Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ով խոստացել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել։