Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումների 6-ամսյա ամփոփոգիրը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ամփոփոգիր՝ 2017 թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտումների մասին:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, այդ ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 9000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 121 000 կրակոց:

«Բացի հրաձգային զինատեսակներից, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<SPIKE>> հակատանկային կառավարվող հրթիռ (3 արկ), TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ (5 արկ), Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ (244 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1373 արկ), տարբեր տիպի նռնականետեր (250 արկ):

2017թ. 1-ին կիսամյակում ադրբեջանական հատուկ ջոկատայինները մի քանի անգամ դիմել են դիվերսիոն ներթափանցման փորձերի, որոնք ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից ժամանակին հավաստանշվել են և հակառակորդը, կորուստներ կրելով հետ է շպրտվել:

Այստեղ հատուկ հիշատակման է արժանի փետրվարի 25-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինների արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն-ներթափանցման փորձը, երբ կրելով կատարյալ անհաջողություն, հակառակորդը հայկական առաջնագծին մոտակա տարածքում թողնելով 5 դիակ, ստիպված նահանջեց ելման դիրքեր»,- նշված է ԼՂ ՊԲ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG