Մատչելիության հղումներ

Բախումներ Երուսաղեմում, զոհվել է մեկ պաղեստինցի, կան վիրավորներ


Երուսաղեմ, 21-ը հուլիսի, 2017 թ․
Երուսաղեմ, 21-ը հուլիսի, 2017 թ․

Երուսաղեմում զանգվածային անկարգությունների ժամանակ մահացել է 17-ամյա մի պաղեստինցի, տասնյակ մարդիկ էլ վնասվածքներ են ստացել: Բախումների պատճառը Հին քաղաքում անվտանգության խստացված միջոցառումների գործադրումն է, որոնք սահմանել են Իսրայելի իշխանությունները:

Երուսաղեմի գլխավոր սրբավայրերից մեկի՝ Տաճարի լեռան մզկիթի մուտքի մոտ անցյալ շաբաթվանից մետաղորսիչներ են տեղակայվել, ինչը մահմեդականները գնահատել են Իսրայելի կողմից Հին քաղաքի պաղեստինյան հատվածը վերահսկողության տակ վերցնելու փորձ: Այսօր շուրջ 8 հարյուր մահմեդականներ հավաքվել էին ուրբաթօրյա աղոթքի՝ հրաժարվելով զննումից: Քիչ ավելի ուշ վիճաբանությունները վերածվել են բախումների:

Իսրայելի իշխանություններն անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու որոշում են կայացրել անցյալ շաբաթ՝ Հին քաղաքում մի խումբ արաբների իրականացրած զինված հարձակումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG