Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Կիևում Ռուսաստանին, Բելառուսին և Ուկրաինային համագործակցության կոչ է արել


Նախագահներ Պետրո Պորոշենկո և Ալեքսանդր Լուկաշենկո, Կիև, 21-ը հուլիսի, 2017 թ․
Նախագահներ Պետրո Պորոշենկո և Ալեքսանդր Լուկաշենկո, Կիև, 21-ը հուլիսի, 2017 թ․

«Ուկրաինայի և Բելառուսի միջև սահմանը չի դառնա պատերազմի սահման»: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Կիևում իր ուկրաինացի պաշտոնակցի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում:

Լուկաշենկոն Բելառուսը, Ռուսաստանը և Ուկրաինան անվանել է Արևելյան Եվրոպայի քաղաքակրթության առանցք: Նա Կիևին, Մինսկին և Մոսկվային համագործակցության և փոխօգնության կոչ է արել: Մասնավորապես, Ուկրաինային առաջարկել է համատեղ մարդասիրական բեռնատարներ ուղարկել ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնբասի բնակիչներին:

Պորոշենկոն բելառուս պաշտոնակցի հետ բանակցությունները «արդյունավետ և վստահելի» է որակել: Նա նշել է, որ նախորդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են: Պորոշենկոն Բելառուսին նաև առաջարկել է Ուկրաինայից էլեկտրաէներգիա գնել:

Լուկաշենկոյի այցը Կիև տեղի է ունենում բելառուսա-ռուսական համատեղ զորավարժությունների նախապատրաստման ֆոնին: «Զապադ-2017» զորավարժությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերի 14-20-ը, անհանգստություն են առաջացրել Ուկրաինայում, նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG