Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով նիստին դատավորը սանկցիա կիրառեց հանրային պաշտպանի նկատմամբ


Հանրային պաշտպան Աննա Ջուվանովա
Հանրային պաշտպան Աննա Ջուվանովա

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր նախազգուշական սանկցիա կիրառեց հանրային պաշտպան Աննա Ջուվանովայի նկատմամբ՝ «առանց իր թույլտվության նիստը լքելու համար»։

Դատավորը նախ հայտարարեց, որ ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի հանրային պաշտպանի աշխատանքային գործունեությունը դադարեցված է, ապա Ջուվանովային որոշեց ներգրավել որպես նրա պաշտպան։ Սակայն նիստերի դահլիճից հեռացված և այս հարցի համար դատարան բերված մեղադրյալը հայտարարեց, որ ինքը պաշտպանի կարիք չունի և հրաժարվեց Աննա Ջուվանովայի ծառայություններից։ Ջուվանովան էլ ասաց, որ այդ դեպքում ինքը չի կարող ստանձնել Գրիգորյանի շահերի պաշտպանությունը և տեղափոխվեց դահլիճի ապակիներից այն կող, որը նախատեսված է ունկնդիրների համար։

Դատարանը անցնելով խորհրդակցական սենյակ՝ նախազգուշական սանկցիա կիրառեց Ջուվանովայի նկատմամբ։

Ջուվանովան պնդում է, որ սանկցիան ապօրինի է, քանի որ ինքը դատարնի դահլիճից չի հեռացել. - «Ես դատարանի դահլիճից չեմ հեռացել, ես հեռացել եմ պաշտպանի համար նախատեսված աթոռից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG