Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հնդկաստանի նորընտիր նախագահին


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում
ՀՀ նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և երջանկություն:

«Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Հնդկաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային և միջազգային կայունության ու խաղաղության հաստատման գործում: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և շարունակական ամրապնդումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-հնդկական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Ռամ Նաթ Քովինդը նախագահ է ընտրվել երեկ՝ Հնդկաստանի խորհրդարանի պատգամավորների ձայների ճնշող մեծամասնությամբ: Նա երկրի 14-րդ նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG