Մատչելիության հղումներ

Պուտինը երեկոյան Սոչիում կընդունի Ալիևին


Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 8-ը օգոստոսի, 2016թ․
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, 8-ը օգոստոսի, 2016թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր երեկոյան Սոչիում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ըստ Պեսկովի՝ այսօր ամբողջ օրը Պուտինը լինելու է Սոչիում, որտեղ այցելելու է «Սիրիուս» կրթական կենտրոն, շփվելու է երեխաների հետ:

Կրեմլի խոսնակը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ նպատակով են հանդիպում Պուտինն ու Ալիևը և որն է լինելու բանակցությունների թեման:

Ավելի վաղ ռուսական «Իզվեստիա»-ն գրել էր, որ Կրեմլը փորձում է նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մինչև տարեվերջ, և որ ավելի վաղ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին առաջարկ է ներկայացրել կողմերին:

Երեկ, սակայն, պաշտոնական Մոսկվան հերքել է ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG